Երիտասարդ դասախոսներին նվիրված աշխատաժողովի մասնակցության հրավեր

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), կարևորելով  դասախոսների դերը որակի ապահովումը լսարան հասցնելու գործում, փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթվա օրերից մեկը նվիրում է երիտասարդ դասախոսների խնդիրների քննարկմանը:

Երիտասարդ դասախոսներին նվիրված աշխատաժողովը տեղի կունենա փետրվարի 21-ին:

ՈԱԱԿ-ը միջոցառմանը նախորդած ամիսների ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք բուհերի երիտասարդ դասախոսների հետ, որի արդյունքում դուրս են բերվել նրանց առավել հուզող խնդիրները՝ դրանք աշխատաժողովին քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով: Երիտասարդ դասախոսներին նվիրված միջոցառումը կդառնա նաև շահակիցների երկխոսության ու հաջողված փորձով կիսվելու հարթակ:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին.

  • կրեդիտային համակարգի առանձնահատկությունները և կրեդիտների բաշխումը,
  • ուսանողներին անհրաժեշտ կարողությունները, ՄԿԾ վերջնարդյունքների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, պրակտիկ և տեսական կրթության համամասնությունը,
  • միջդիսցիպլինար համագործակցության խթանումը տարբեր բուհերի և նույն բուհի տարբեր մասնագիտությունների միջև,
  • գնահատումը և դասավանդումը. չափորոշիչներ և մեթոդաբանություն, գնահատման համակարգի բարելավման ուղիներ,
  • որակյալ կրթություն ապահովելու գործում ռեսուրսների նշանակությունը և առկայությունը, այլընտրանքային լուծումներ,
  • դասախոսական կազմ. մոտիվացիա, նորեկ դասախոսի ներածական փաթեթ, դասախոսը որպես հետազոտող,
  • որակի ապահովումը և դասախոսը, սեփական աշխատանքի շարունակական հետազոտման կարևորությունը:

Միջոցառմանը կմասնակցեն երիտասարդ դասախոսներ, կրթության որակի պատասխանատուներ, կրթության կառավարիչներ, ուսանողներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Եթե մինչև 35 տարեկան դասախոս եք, ցանկանում եք մասնակցել աշխատաժողովին,  քննարկվող խնդիրների լուծման Ձեր տեսլականը ներկայացնել կամ պարզապես լսել գործընկերների կարծիքն այդ թեմայով, ապա մինչև փետրվարի 10-ը գրանցվեք՝ անցնելով հետևյալ հղմամբ՝  https://goo.gl/TAiYza :