Ուսանողական աշխատաժողովի մասնակցության հրավեր

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) ուսանողներին բացառիկ հնարավորություն է տալիս բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, իրավասու  կողմերի հետ քննարկել դրանք և գտնել լուծման ուղիներ:

Փետրվարի 20-24-ը ՈԱԱԿ նախաձեռնությամբ հայտարարված է կրթության որակի շաբաթ:

Որակի շաբաթը կմեկնարկի ուսանողներին նվիրված աշխատաժողովով: Միջոցառմանը կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, որակի ապահովման պատասխանատուներ, կրթության կառավարիչներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Աշխատաժողովը կդառնա քննարկման հարթակ՝ բարձրաձայնված խնդիրների էությունը հասկանալու և լուծման ընդունելի  և արդյունավետ ուղիներ որոնելու համար:

Տարբեր բուհերի ուսանողների հետ քննարկումների արդյունքում աշխատաժողովի համար առանձնացվել են հետևյալ թեմաները.

  • բուհական ռեսուրսների հասանելիությունը բոլոր ուսանողներին՝ անկախ ուսումնական հաստատությունից,
  • աշխատաշուկայի պահանջները և բուհական կրթության համապատասխանությունը դրանց,
  • մագիստրոսական կրթության բացերը. մագիստրոսը որպես հետազոտող մասնագետ և աշխատուժ,
  • բուհական կրթություն. ինչի՞ համար է վճարում ուսանողը:

 

Աշխատաժողովին մասնակցելու համար հարկավոր է մինչև փետրվարի 10-ը գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/JiEJfi :

Մինչ աշխատաժողովը տեղի կունենա մասնակից ուսանողների նախնական հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն միջոցառման հիմնական շեշտադրումները,  ձևաչափը, ինչպես նաև հնարավոր այլ խնդիրները, որոնք ցանկալի  է բարձրաձայնել:

Նախնական հանդիպման օրվա և ժամի մասին լրացուցիչ կհաղորդվի գրանցված մասնակիցներին: